Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, թե ինչու է որոշել մնալ ակումբում:
«Հավատացեք` հաջողության հասնելու մեծ ցանկություն ունեմ: Զգում եմ, որ կարող եմ իրականացնել երկրպագուների սպասելիքները: Նրանց և ակումբի բոլոր անդամների ցանկությունը համընկնում է, այն է` առաջնության հաղթող դառնալ և այլ տիտղոսներ նվաճել: Կշարունակենք պայքարել առաջատար ակումբների հետ»,- ասել է Վենգերը:
Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի շրջանակներում «Տոտենհեմ»-ի դեմ խաղը ֆրանսիացի մասնագետի 999-րդ հանդիպումը կլինի «Արսենալ»-ի գլխավորությամբ:







































