Friday, 26 04 2024
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País

Մենաշնորհների տանիքներն են վերացված, մինչդեռ, օրենսդրության տեսակետից բացարձակապես ոչինչ արված չէ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է տնտեսագետ Հայկ Բալանյանը:

-ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում նախատեսում է փոփոխություններ առաջարկել ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ՏԻՄին՝ տնտեսության զարգացման գործառույթում մասնակցելու համար շահագրգռելու նպատակով: Կարևոր հարցերից մեկը, Ֆինանսական համահարթեցման մասին օրենսդրությունն է: ՀՀ «Ֆինանսական համահարթեցման մասին» գործող օրենքն ակնհայտ խնդրահարույց է, այն իր տրամաբանությունից շեղվել է: Մտածում են նաև ՀՀ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի մեջ այնպիսի դրույթներ ավելացնել, որոնք կշահագրգռեն համայնքների ղեկավարներին, որպեսզի զբաղվեն համայնքների և, ընդհանրապես, տնտեսության և գյուղատնտեսության զարգացմամբ: Որքանո՞վ է այս մոտեցումը տրամաբանական:

Այն, որ ՏԻՄ-երը պիտի կայանան, որպես իշխանության մարմին՝ անկասկած է: Բազմաթիվ հարցեր տեղերում ավելի լավ են լուծվում, թույլ են տալիս քաղաքացիներին մասնակցություն ունենալ պետական կառավարմանը: Բոլորովին էլ անհրաժեշտություն չկա ամեն մի փոքր հարցի համար լուծումները հասցնել մարզպետարաններ կամ կառավարություն: Ինքնակառավարումը տեղերում ոչ միայն կբարձրացնի կառավարման արդյունավետությունը, այլև մեծ սոցիալական ու քաղաքական նշանակություն ունի, որովհետև ձևավորելու է քաղաքացիական մտածողություն և կառույցներ ներքևում, տալու է ժողովրդավարության հիմքեր ներքևի, բազային օղակում: Հասկանալի է, որ նման խնդիրների համար անհրաժեշտ է նաև ընձեռել բյուջետային հնարավորություններ ու գերկենտրոնացված ուղղահայաց կառավարումից անցնել ավելի ներառական համակարգի:

-Երկրում աղքատության շեմի հաղթահարման և ծայրահեղ աղքատության վերացման գործում կարևոր է, որ եղած գումարները արդյունավետ ծախսվեն, որովհետև հատկացվում են միլիարդավոր դրամներ, որոնք փոշիանում են, ու այդ ծախսը միավոր բնակչի հաշվով բավականին անարդյունավետ է լինում: Այդ տեսակետին են նաև ԱԺ մի շարք պատգամավորներ: Արդյո՞ք սոցիալական ոլորտում գործող կառավարության ծրագրերը ֆինանսների փոշիացման, ծայրահեղ աղքատության և աղքատության հաղթահարման հարցերում այդ հնարավորությունը տալիս են:

-Սոցիալական քաղաքականության արդյունավետության բարձրացումը հնարավոր է հասցեական ու միասնական սոցիալական ու հարկային մոտեցման դեպքում: Քանի դեռ պարզ չի, թե տվյալ անձը կամ ընտանիքը, իր եկամուտներով ու գույքով, ինչպիսի վիճակում է, յուրաքանչյուր սոցիալական օգնություն այս կամ այն չափով արդյունավետության խնդիր ունի: Օրինակ՝ եթե մարդը հաշմանդամ է, ունի կարգ, ապա ստանում է հաշմանդամության թոշակ: Բայց շատ հնարավոր է, որ իրականում այդ մարդը այդ թոշակի կարիքը բնավ չունի, որովհետև կամ ինքը, կամ իր խնամառուն, ընտանիքը բարեկեցիկ են:

Մյուս կողմից հնարավոր է, որ մարդը բարձր աշխատավարձ է ստանում, հարկվում է եկամտային հարկի առավելագույն դրույքաչափով, ֆորմալ առումով բարեկեցիկ է, բայց այդ մարդը պահում է բազմազավակ ընտանիք, ունի իր խնամակալության տակ երեխաներ, ուսանողներ, ծերեր կամ չաշխատող անձանց: Գործող կարգով հնարավոր չի ոչ առաջին դեպքի պարագայում զրկել թոշակից, որը տրվում է ըստ կարգավիճակի, ոչ թե ըստ նպատակահարմարության, և ոչ էլ հնարավոր է ինչ-որ ձևով մեղմացնել հարկային բեռը երկրորդ դեպքում: Սոցիալական քաղաքականության արդյունավետության բարձրացումը ունի մեկ ճանապարհ՝ հասցեական մոտեցում ու միասնականություն հարկային համակարգի հետ, որը պիտի հենվի եկամուտների ու գույքի համընդհանուր հայտարարագրման վրա:

Միայն այդ դեպքում մենք կհասկանանք՝ տվյալ ընտանիքը, տնային տնտեսությունը ինչպիսի սոցիալական վիճակում է, պե՞տք է տրամադրվի օգնություն կամ հարկային արտոնություն, թե՞ ոչ, ինչ չափերով ու ինչպես: Դեռ 2018-Ի գարնանից համընդհանուր հայտարարագրում սահմանելու բազմաթիվ առաջարկներ են եղել, սակայն այդ սկզբունքային որոշումը այդպես էլ չկայացվեց: Ասում են, որ պիտի իրականացվի հետագայում: Քանի դեռ համընդհանուր հայտարարագրման նորմը չի գործում, սոցիալական ու հարկային քաղաքականությունը միշտ ունենալու է արդյունավետության հարցեր:

-Մինչև իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը խոստանում էր ստվերային տնտեսության հաշվին բյուջեի եկամուտներն ավելացնել առնվազն 30%-ով: Դա համարժեք է տարեկան լրացուցիչ շուրջ 800 մլն դոլարի, ինչը մեծ գումար է Հայաստանի պետական բյուջեի համար։ Ու դա այն դեպքում, երբ իշխանափոխությունից հետո պատերազմ հայտարարվեց ստվերային տնտեսությանը և անպարտաճանաչ հարկատուներին։ Ստացվում է, որ, ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի խոստումների, իշխանափոխությունից հետո ևս Հայաստանում շարունակում են պտտվել ստվերային ահռելի միջոցներ, որոնք շրջանցում են պետական բյուջեն։

-Իհարկե: Մեր ստվերային տնտեսության ծավալները, անկասկած, փոքրացան, մասամբ բացահայտվեցին, որոշակի հաջողություններ այդտեղ, անկասկած, կան: Հետագայի համար ես կրկնելու եմ նախորդ պատասխանս. եկամուտների ու գույքի համընդհանուր հայտարարագրում, եկամտահարկի մեղսունակ սոցիալական սանդղակի սահմանում, այդ թվում՝ չհարկվող շեմի սահմանում, ինչպես նաև օֆշորային ընկերությունների հետ գործարքների ու օֆշորային ընկերությունների ՀՀ-ում սեփականության իրավունքի արգելում: Իմ կարծիքով՝ մագիստրալ ճանապարհը սա է, եթե իսկապես ուզում ենք խնդիրը սկզբունքորեն լուծել: Անուղղակի հարկեր կամ ակցիզներ, դրոշմանիշներ և այլն, այդ ամենը ճանապարհ չի, հեռանկար չունի: Ամեն մի լրացուցիչ դրամ եկամուտը, գնալով, ավելի թանկ է նստելու բյուջեի վրա: Խնդիրը պիտի արմատապես լուծվի, իսկ դրա համար օրենսդրությունը պիտի մի կողմից ցածր եկամուտները չհարկելու գնով լեգալիզացնի ստվերը, իսկ մյուս կողմից՝ թույլ տա հսկել ոչ թե եկամուտները ու բիզնեսը, այլ ծախսերը ու անձանց: Օրենսդրությունը պիտի թույլ տա հարկայինին հսկել անխտիր բոլոր ֆիզիկական անձանց եկամուտները ու գույքը, փոխանցումները ու ներդրումները Հայաստանից դուրս: Եկամուտները միշտ հնարավոր է թաքցնել, բայց ծախսերը անհնար է: Այս իմաստով նախատեսվում են փոփոխություններ գույքահարկի մասով, սակայն ես կարծում եմ, որ կրկին առանց համընդհանուր հայտարարագրման սահմանման՝ խնդիրներ կլինեն:

Մի կողմից ստվերային եկամուտներ ունեցողները, պետական պաշտոնյաները իրենց գույքը կգրանցեն ազգականների ու ընկերների վրա, մյուս կողմից՝ մեծ ընտանիքները, հատկապես գյուղական համայնքներում, կարող են և տուժել, եթե հարկը գանձվի՝ առանց հաշվի առնելու տնային տնտեսության անդամների քանակը ու վիճակը:

-Ըստ Ատոմ Ջանջուղազյանի, իրենց գնահատումներով՝ 2018թ. Հայաստանում 438 մլրդ դրամով պակաս հարկ է հավաքվել, քան պիտի հավաքվեր։ Այն գումարը, որի մասին խոսում է ֆինանսների նախարարը, համարժեք է պետական բյուջեի հարկային եկամուտների գրեթե 35%-ին: Խոսքը ստվերում ձևավորվող հարկերի մասին է, որոնք պետական բյուջեն չի ստացել։ Նախարարը չի բացառում, որ ընթացիկ տարում այն կարող է ավելի մեծ լինել։ Մեր նման երկրներում ՀՆԱ-ի մեջ հարկերի տեսակարար կշիռը հասնում է՝ ընդհուպ 26-27%-ի, նույնիսկ ավելի բարձրի։ Մինչդեռ Հայաստանում արդեն տևական ժամանակ հարկերի ցուցանիշը տատանվում է հազիվ 20-22%-ի միջակայքում։ Որքան այն ցածր է, այդքան բարձր է ստվերային տնտեսության մակարդակը։ 2019-ին այն ավելի ցածր էր, քան 2018-ին: Ձեր գնահատականներով, դրանից հետևո՞ւմ է, որ տնտեսության մեջ ստվերը աճել է:

Չեմ կարծում, իմ տպավորությամբ, ստվերը պակասել է, բայց, իհարկե, դեռ մեծ ծավալներ ունի: Իմ տպավորությամբ, Ատոմ Ջանջուղազյանի ակնարկը ավելի շատ կշտամբանք է հարկային ծառայությանը: Եթե իսկապես մտահոգություն կա, ապա իմ առաջարկած համընդհանուր հայտարարագրումն է պետք սահմանել ու տեսնել մեր պետական պաշտոնյաների զոքանչների, քեռիների ու ընկերների ունեցվածքը ու այդ ունեցվածքի աղբյուրները: Եթե առկա է քաղաքական կամքը, ապա ոչ մի առանձնապես դժվար բան հարկային ոլորտում չկա: Պետք չի հեծանիվ մոգոնել, հարկային ոլորտը դարերով ու տասնյակ պետություններում ապրոբացիա անցած, հղկված, հստակ մաթեմատիկական բանաձևերի վրա հիմնված գործ է: Պետք է ընդամենը կիրառել վաղուց հայտնի մեխանիզմները:

-Միայն ստվերի պատճառով պետական բյուջեն կորցնում է տարեկան ավելի քան 900 մլն դոլար։ Եվս այդքան գումար բյուջեն չի ստանում արտոնությունների տեսքով։ Խոսքը, ընդհանուր առմամբ, 880 մլրդ դրամի մասին է, ինչը համարժեք է բյուջեի հարկային եկամուտների 70%-ին։ Տրամաբանակա՞ն է, այդպես կարո՞ղ է լինել:

Եթե շատ մեխանիկական մոտեցում կիրառենք, ասելով, որ զարգացած երկրներում ՀՆԱ-ի նկատմամբ հարկային մուտքերը 40-50 և նույնիսկ 60% են կազմում, ու այդ տոկոսը ընդունելով փորձենք մեր պակաս հավաքածը հաշվենք, ապա այդպիսի թվերի վրա կարանք դուրս գանք: Բայց ինչքանո՞վ է այդ մոտեցումը ճիշտ: Եթե մենք տնտեսական առաջընթացի, զարգացման խնդիր ենք դնում, ապա չի կարելի, ասենք, Դանիայի հարկային համակարգը կիրառել, որովհետև մենք, լավագույն դեպքում, կունենանք դանիական տնտեսական աճ՝ 1-2% տարեկան, ինչը մեր համար կատաստրոֆիկ է: Հետևաբար, արդեն իսկ այդ մոտեցումը ճիշտ չի: Իսկ ավելի հավանական է, որ նման հարկային համակարգի դեպքում, հակառակը, կլինի անկում: Մեր արտադրողականությունը, մարդկանց եկամուտները ցածր է, և այդ եկամուտներն էլ դեռ շատ անհավասար են բաշխված: Ուստի, մեխանիկական մոտեցումը բացասաբար է ազդելու բյուջեի վրա: Մարդիկ բարձր հարկերը, որոնք հաշվի չեն առնում նվազագույն պահանջները՝ ուղղակի չեն վճարի: Ստվերի վերացումը անհրաժեշտ է նախաձեռնել հարկերը նվազեցնելով, ոչ թե բարձրացնելով: Իրավական, սոցիալական, քաղաքական, կոռուպցիոն ռիսկերի, բիզնես-մթնոլորտի ու հանրային ներքին սոցիալ-քաղաքական իրավիճակի կայունության տեսակետից շատ ավելի կարևոր է ունենալ ցածր ստվեր, մաքուր բիզնես ու էֆեկտիվ ապարատ, թեկուզ պահպանելով ՀՆԱ-ի վերաբաշխման 20-25%-ը:

Այդ գինը լրիվ ընդունելի է տնտեսության ու, հետևաբար, ապարատի ու քաղաքականության ապաքրեականացման, լեգալիզացման, թափանցիկ ու շիտակ հարաբերություններ կառուցելու համար, իսկ հարկային մուտքերի ֆետիշացումը ոչ մի լավ բան մեր երկրին չի բերել: Այդ այլընտրանքի դեպքում ես կնախընտրեմ ունենալ զրո ստվեր, ոչ թե ձգտել ՀՆԱ-ի 40%-ը մտցնել բյուջե, ու ինչը, վստահ եմ, չի էլ ստացվի, այլ միայն կխանգարի զարգացման ծրագրերին:

-Վարչապետն արդեն տևական ժամանակ է, որ հայտարարում է, թե մեզանում այլևս օլիգարխներ չկան, գերիշխող դիրք ունեցողներ չկան, մենաշնորհը վերացել է, և ցանկացած մարդ կարող է ցանկացած ոլորտում բիզնես անել, ներկրումներով զբաղվել, դրանցում որևէ խոչընդոտող հանգամանք այլևս չկա: Արդյո՞ք այդպես է:

-Մենաշնորհային օրենսդրությունը պիտի կատարելագործվի: Այժմ էլ կան ընկերություններ, որոնք գրավում են շուկայի 70%-ը, ու այդ իրավիճակը շտկելու համար չկա և ոչ մի իրավական մեխանիզմ: Ինչ-որ անհասկանալի միամիտ մոտեցում է, թե բիզնեսը ազատ է, ու փոքր ընկերությունները կաճեն ու կդառնան մրցակից մեծերին, ու մենաշնորհներ կամ գերիշխող դիրք ունեցողներ չեն լինի: Հին, խոշոր խաղացողները ունեն լոգիստիկ ցանց, ծավալների հաշվին ունեն գնային առավելություն, ու եթե սպասենք, թե փոքրերը, երբ են շուկան մրցակցային դարձնելու, կարող է և երբեք չտեսնենք, հատկապես եթե քաղաքական իրավիճակ փոխվի: Կամ դատարանով, համ օրենքի ուժով նման մենաշնորհ ընկերությունները կամ պիտի տրոհվեն, կամ պիտի լիմիտավորվեն, ասենք, բերում ես շաքարի 30%-ը ու կանգ առնում, ավելին բերելու իրավունք չունես: Մենաշնորհների վարչական տանիքավորումն է վերացված, բայց համակարգային, ինստիտուցիոնալ առումով, օրենսդրության գործիքների տեսակետից ոչինչ արված չի: Կարծում եմ՝ այդտեղ պետությունը մեծ անելիք ունի, որպեսզի ապահովի բարեփոխումների անհրաժեշտ տեմպն ու անշրջելիությունը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում