Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Ծափաթաղցի «ջահելների» կռվի ժամանակ Արամը դանակը մխրճել է Արարատի քունքի մեջ, ով հիվանդանոցում մահացել է

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Հարությունյանի նախագահությամբ ավարտվել է Արամ Մկրտչյանի գործի դատական քննությունը:

Ըստ դատական ակտի՝ մարզի Ծափաթաղ գյուղի 32-ամյա բնակիչ Արամ Մկրտչյանը 2012 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 20-ի սահմաններում իրենց տնից ոչ հեռու վիճաբանել է նույն գյուղի բնակիչ Վիտալիկ Սարաջյանի հետ:

Նրանց հաշտեցնելու, բաժանելու նպատակով միջամտել է համագյուղացի Արարատ Նաղդալյանը:

Արամ Մկրտչյանը նախ լապտերով հարվածներ է հասցրել Սարաջյանին՝ մինչև որ լապտերը ջարդվել է:

Այնուհետև Մկրտչյանը, ըստ դատական ակտի, դանակը մխրճել է հաշտեցնելու համար կռվին միջամտած համագյուղացի Արարատ Նաղդալյանի քունքի մեջ:

Կռվին ներկա երիտասարդներից մեկը, տուժող Նաղդալյանի եղբոր խնդրանքով, դանակը հանել է տուժողի գլխից: Նրան տեղափոխել են Ճամբարակի հիվանդանոց, որտեղ Արարատ Նաղդալյանը գիտակցության չգալով՝ մահացել է:

Այս դեպքից մոտ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 25-ին, Արամ Մկրտչյանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեկ այլ հանցավոր արարքի համար դատապարտվել էր 500 հազար դրամ տուգանքի:

Համագյուղացուն սպանելու համար Արամ Մկրտչյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, ասել է, թե ինքը դանակով Արարատ Նաղդալյանին չի հարվածել:

Այլ ապացույցների համակցությամբ ընդհանուր իրավասության դատարանը Արամ Մկրտչյանին մեղավոր է ճանաչել լապտերով Վիտալի Սարաջյանին հարվածներ հասցնելու, վնասելու և դանակի գործադրմամբ Արարատ Նաղդալյանին սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով և 104 հոդվածի 1-ին մասով:

Արամ Մկրտչյանը դատապարտվել է 15 տարի ազատազրկման և 150 հազար դրամ տուգանքի:

Այս պատժին գումարվել է նաև նախորդ դատավճռով սահմանված 500 հազար դրամ տուգանքը, և վերջնական պատիժ է սահմանվել 15 տարի ազատազրկումն ու 650 հազար դրամ տուգանքը:

Հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ Արամ Մկրտչյանից կբռնագանձվի 2 միլիոն դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում