Բանակցությունների մեջ ենք «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հետ և եթե իշխանությունները քայլ կատարեն և ասեն՝ այո, հաջորդ թափուր տեղի համար ձեր թեկնածուն կարող է ընտրվել, ապա հնարավոր է քննարկենք և որոշում կայացնենք ընտրել իշխանության թեկնածու ԲԴԽ անդամին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: