Այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վարչապետին հիշեցրեց նախկին պայքարը՝ վերահսկիչ ֆունկցիաները ընդդիմությանը փոխանցելու կապակցությամբ. «Հիմա պատրա՞ստ եք Դուք տարիների ձեր պայքարը, արդեն որպես իշխանություն, իրականացնելու և մասնավորապես՝ Պետական վերահսկողական ծառայությունը և Հաշվեքննիչ պալատը փոխանցելու ընդդիմության կառավարմանը, որպեսզի չունենանք խաղ՝ մեկ դարպասի վրա. այդպիսի խաղերը անվավեր են համարվում»:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ ինքը երբևէ չի խոսել վերահսկողական գործառույթները ընդդիմությանը տալու մասին. «Տարօրինակ է հնչում՝ վարչապետին առընթեր ՊՎԾ-ն հանձնել ընդդիմությանը. իսկ վարչապետի օգնականների և խորհրդականների ինստիտուտի մասին ի՞նչ կարծիքի եք»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































