Այսօր՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:
«Բնապահպանական ծրագրերի իրականացման համար համայնքներին 2017 և 2018 թվականներին տրամադրվել է համապատասխանաբար 137 մլն դրամ և 213 մլն դրամ սուբվենցիաներ, որոնցից 52 մլն-ը և 48-ը ծախսվել են օրենքով չնախատեսված միջոցառումների իրականացման վրա»,- նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը և հետաքրքրվեց՝ ո՞րն է սրա պատճառը՝ արդյոք պետությունը չի՞ կարողանում գնահատել համայնքների իրական կարիքները:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև՝ որքանո՞վ է բարձր այստեղ կոռուպցիոն ռիսկայնությունը:
Անի Սամսոնյանը ցանկացավ իմանալ նաև, թե ինչպե՞ս են ծախսվում նպատակային հատկացված դրամաշնորհները համայնքներում:
Մանրամասները՝ տեսանյութում:








































