Այսօր՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:
«Եթե բյուջեի կատարողականը գնահատեիք բացասական, ի՞նչ ազդեցություն կունենար ձեր գնահատականը»,- Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց՝ ինչքանո՞վ է նպատակահարմար այդ կառույցի աշխատանքը, «եթե անատամություն կա ձեր կառույցի գործունեության նկատմամբ, եթե ձեր կառույցը լծակ չունի»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































