Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին ստորագրել է հրամանագիր Գեորգի Պետրոսյանին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն:
Արտաքին գործերի նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Աթաջանյանին:
Նախագահի նույն օրը ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ Գեորգի Պետրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդատուի պաշտոնում՝ հիմք ընդունելով ԼՂՀ Նախագահի աշխատակազմի կանոնադրության 17-րդ կետի 3-րդ ենթակետը: