Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը կարծում է, որ իր թիմը անգլիական ֆուտբոլի միակ հույսն է Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում:
« «Չելսի»-ին վիճակված է անգլիական ֆուտբոլի պատիվը բարձր պահել Եվրոպայում: Մենք դա արել ենք նախկինում, իսկ հիմա, ամենայն հավանականությամբ, դա պետք է անենք նորից:
Չնայած, հուսով ենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կհաղթահարի «Օլիմպիակոս»-ի արգելքը»,- հայտարարել է Չեխը:








































