Կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրվում է «Ռոմա»-ի պաշտպան Մեհդի Բենատիայի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Մարոկացի 26-ամյա ֆուտբոլիստը կարող է կատալոնիա տեղափոխվել առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ի վետերան Կարլես Պույոլը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանից հետո ավարտելու է մարզական կարիերան:
Transfermarkt.de մասնագիտացված ինտերնետ պորտալի գնահատմամբ՝ Բենատիայի տրանսֆերային արժեքը կազմում է 18 մլն եվրո:







































