Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Հայաստանը՝ երկու քարի արանքում. տարածաշրջանում մեր մեկուսացումն ակնհայտ է

Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված: ԱՄՆ-ի և Իրանի միջև գերլարված հարաբերությունների ֆոնին օրեր առաջ հերթական միջադեպը գրանցվեց Օմանի ծոցում, հարձակում իրականացվեց երկու նավթային լցանավերի վրա: Միջադեպի համար Պենտագոնը մեղադրում է Իրանին: Բացի այդ  Միացյալ Նահանգները մտադիր է ստեղծված լարվածության ֆոնին 1000 հոգանոց զորք ուղարկել Մերձավոր Արևելք: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն էլ հայտարարել է, որ երկիրը կմեծացնի հարստացված ուրանի պաշարները, որոնք կգերազանցեն 300 կգ-ը: Թեմայի շուրջ «Առաջին Լրատվական»-ը զրուցել է արաբագետներ Արաքս Փաշայանի և Արմեն Պետրոսյանի հետ:

«Մի քանի կողմ կարելի է նշել՝ ում  հնարավոր է ձեռնտու ստեղծված իրավիճակը, նույն Իրանին ևս ձեռնտու է այս իրավիճակը, ինչու, որովհետև Իրանի դեմ հայտարարված պատժամիջոցների ֆոնին, մասնավորապես մայիսից, երբ Միացյալ Նահանգները փորձ է անում ընդհանրապես արգելել նավթի վաճառքը, նման խնդիրները հանգեցնելու են նավթի գնի աճին, ինչը ձեռնտու է Իրանին»,-ասաց Պետրոսյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ հազիվ թե Թեհրանը գնար սրացման՝   հաշվի առնելով ստեղծված քաղաքական իրավիճակը, հռետորաբանությունը, Իրանի դեմ քարոզչական, հոգեբանական, ռազմական մանևրումների սպառնալիքները:

Մեր զրուցակցի խոսքով՝ ստեղված իրավիճակը ձեռնտու է նաև տարածաշրջանային մի շարք դերակատարների՝ Ծոցի միապետություններին, Իսրայելին, որոնք ցանկանում են ամեն կերպ հասնել նրան, որպեսզի Միացյալ Նահանգները շատ ավելի կտրուկ քայլերի դիմի:

Փաշայանն իր հերթին փաստեց, որ այսօր Իրանի դեմ առճակատումն ընթանում է պրոքսի հարթակներում՝ այլ պետությունների տարածքներում: «ԱՄՆ-ը, վերջինիս դաշնակիցները խնդիր ունեն ամեն կերպ դուրս բերել Իրանին Մերձավոր Արևելքից, ինչն այս պահին իրատեսական չէ»:

Անդրադառնալով ստեղծված  իրավիճակում Հայաստանի դիրքավորմանը՝ Փաշայանն ասաց, որ մենք Իրանի հետ շատ ավելի մեծ ծրագրեր կարող էինք մշակել, եթե այդ երկիրը պատժամիջոցների տակ չլիներ: «Հայաստանը կարծես թե հայտնվել է երկու քարի արանքում… Իրանի պարագայում հայկական կողմը չկարողացավ հիմնավորել այդ երկրի հետ հարաբերությունների բացառիկ նշանակությունը Հայաստանի համար և կարծես ԱՄՆ-ի դիրքորոշումը շատ միանշանակ էր այդ հարցում…»:  Նրա կարծիքով՝ առաջիկայում հայ-իրանական հարաբերություններում հնարավոր չի լինի բարձրացնել ո՛չ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական հարաբերությունների մակարդակը, լճացումը կշաևունակվի նաև առաջիկայում:

«Եթե այսօր նայում ենք Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, Հայաստանը բավականին բարդ խնդիրների է բախվել, մեկուսացումն ակնհայտ է, ուստի պետք են վերանայումներ արտաքին քաղաքական ուղղություններում»,-հավելեց Փաշայանը:

Պետրոսյանը առանձնացրեց մի քանի հանգամանք. «Այն, որ Հայաստան-Իրան հարաբերություններում օբյեկտիվ պատճառներով խնդիրներ են առաջացել, միանշանակ է, բայց այդքան էլ ճիշտ չի լինի մեղավորներ փնտրել, պետք է օգտվել իրավիճակից»: Մեր զրուցակիցը կարծում է, որ Իրանի կողմից ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի վավերացումը հնարավորություններ է բացում Հայաստանի համար՝ որպես առաջնագծում գտնվող երկիր, պետք է ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն իրականացնել:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում