Այսօր՝ հունիսի 18-ին, Ազգային ժողովում հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանն անդրադարձավ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին նկատվող լարվածությանը՝ Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ:
Պատգամավորը պաշտոնական Բաքվին հիշեցրեց. «Չփորձեք մեզ հետ խոսել սպառնալիքի լեզվով, չփորձեք չհարձակվելը ներկայացնել որպես զիջում, չփորձեք մեր խաղաղասիրությունը շփոթել թուլության հետ»:
Նա պաշտոնական Բաքվին կոչ արեց վերադառնալ կառուցողական և բանակցային դաշտ:
Մանրամասները՝ տեսանյութում: