ԱՄՆ-ն կմեծացնի Մերձավոր Արևելքում զորամիավորումը և հազար զինծառայող տարածաշրջան կուղարկի։ Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը, փոխանցում է Reuters-ը։
Իր հայտարարությունում նա հիշեցրել է Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակումների մասին։
«Իրանի վերջին հարձակումները հաստատում են տեղեկատվության հուսալիությունն ու արժանահավատությունը, որը մենք ստացել ենք իրանական ուժերի և նրան ենթակա խմբերի թշնամական վարքի մասին, որոնք տարածաշրջանում սպառնում են Միացյալ Նահանգների շահերին»,-նշել է Շանահանը։