Ստամբուլի Գենչթուրք կոչվող պողոտայի հյուրանոցներից մեկում ռուսական և վրացական խմբավորումների միջև վեճ է բռնկվել, որը փոխհրաձգության է վերածվել, փոխանցում է Cumhurrieyt-ը։
Վեճը ծագել է բեռնափոխադրումների պատճառով։ Դրա ընթացքում վրացիներից մեկն ատրճանակով կրակել է 51-ամյա ռուսաստանցու ուղղությամբ և փախել դեպքի վայրից։ Իսկ ռուսները, վրացիներին հետապնդելիս, կրակել են 56-ամյա Թենգիզի գլխին։ Տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։