Քանի որ արդեն ամառ է և հանգստի մեկնելու հարմար ժամանակաշրջան է՝ «Առաջին լրատվական»-ը խոսեց քաղաքացիների հետ՝ իմանալու համար, թե նրանք արդյոք ծրագրավորում են մեկնել հանգստի, թե ոչ։ Նաև հասկանալ, թե արդյոք արտերկրում հանգստանալիս ավելի շատ են գումար ծախսում Հայաստանում հանգստանալու համեմատ, թե հակառակը և որքան գումար է նրանց անհրաժեշտ, որ կարողանան իրենց ցանկացած ձևով հանգստանալ։
Քաղաքացիներից շատերը ասացին, որ պատրաստվում են Հայաստանի ներսում հանգստանալ՝ որոշները գումարի սղության պատճառով, իսկ որոշներն էլ կարծում են, որ ավելի լավ է փորձենք ճանաչել հայրենքը, արտերկրում գումարներ վատնելու փոխարեն։