Իրանը CIA-ի լրտեսական կիբեռցանց է բացահայտել և ոչնչացրել այն: Այդ մասին հայտարարել է երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին, հաղորդում է FARS-ը:
«ԱՄՆ-ի կողմից կիբեռհարձակումները վաղեմի պատմություն ունեն: Նրանք այդ գործողություններն անընդհատ իրականացնում են Իրանի, ինչպես նաև շատ այլ երկրների դեմ տարվող տնտեսական և տեղեկատվական պատերազմին զուգընթաց»,- ասել է Շամհանին: