Samsung ընկերությունը իր Galaxy Core Advance սմարթֆոնի համար կթողարկի աքսեսուարների շարք, որոնք կոչված են օգնել կույր ու վատ տեսնող օգտատերերին: Այս մասին նշված է Samsung Mobile Press կայքի մամլո հաղորդագրության մեջ:
Շարքի մեջ ընդգրկվել է 3 սարք՝ պատյան հեռավորության ուլտրաձայնային ցուցիչով, սարքով, որը սքանավորում է տեքստը թերթից ու NFC-նշումներ:
Պատյանը թույլ է տալիս օգտատիրոջը տեղեկություններ ստանալ իր ճանապարհին մինչև 2 մետր հեռավորությամբ հայտնված մարդկանց ու օբյեկտների մասին:
Սքավանորման համար պատասխանատու է Optical Scan բջջային հավելվածը:
NFC-ները ամրանում են օբյեկտների վրա, օրինակ՝ կենցաղային տեխնիկայի: Երբ օգտատերը դրանց է մոտեցնում սմարթֆոնը, ապա այն վերարտադրում է նախապես ձայնագրված ձայնային հրահանգավորումը, օրինակ՝ ինչպես ճիշտ աշխատել այդ տեխնիկայի հետ:
Samsung-ը հայտնում է, որ աքսեսուարներն արդեն վաճառքի են հանվել, սակայն չի նշում, թե դրանք որքան արժեն:








































