Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Այս օրերին լրագրողները հարցնում են իմ կարծիքը կապված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմադիր դաշտի կոորդինատոր դառնալու և դրա հետ կապված պրոցեսների մասին։ Տարածված կարծիք կա, որ «Բարգավաճ Հայաստանը» ռուսական նախագիծ է։ Սակայն ես համոզված եմ, որ դա այդպես չէ։
«Բարգավաճ Հայաստանը» ուղղորդվել և շարունակում է կախյալ մնալ օրվա նախագահի աթոռը զբաղեցնող անձից, ներկայումս՝ Սերժ Սարգսյանից։ Օրինաչափ հարց է առաջանում, թե Սերժ Սարգսյանը ո՞ւմ նախագիծն է։ Ես կարծում եմ, որ նրան հաջողվել է երկար տարիներ խաղալ երկու լարի վրա, և՛ արևմուտքի և՛ Կրեմլի։
Մեր ժողովուրդը պիտի նկատի ունենա այս հանգամանքը և այդ գործընթացների հետ որևէ հույս չկապելով գիտակցի, որ իրավիճակից ելքը ներկա համակարգից դուրս, ինքնակազմակերպման միջոցով զուգահեռ իշխանություն ձևավորելու ուղին է, որով այսօր գնում է Նախախորհրդարանը»։









































