ԱՄՆ իշխանությունները որոշել են վերջնականապես հրաժարվել համացանցի գլոբալ համակարգչային ցանցի կառավարման ուղիղ վերահսկողությունից: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը` վկայակոչելով Լոուրենս Սթրիքլինգին, ով ԱՄՆ մոնիտորինգի պրոֆիլային ստորաբաժանման ղեկավարն է: Հաղորդվում է, որ համացանցի վերահսկողության փոխանցումը ՄԱԿ-ին «գործնականում բացառված է»:
Ցանցի տեխնիկական համակարգմամբ առայժմ զբաղվում է Լոս Անջելեսում տեղակայված անունների և հասցեների շնորհման ինտերնետ կորպորացիան (ICANN)` ոչ առևտրային կազմակերպություն, որի պայմանագիրը, թերթի տվյալներով, լրանում է հաջորդ տարի:
Հաղորդագրության համաձայն` կստեղծվի հսկիչ նոր մարմին, որը պետք է «շահի աշխարհում շահագրգիռ կողմերի վստահությունը», սակայն խոսքը ՄԱԿ-ի մասին չէ:







































