«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցն ասել է, որ դատական համակարգը չէր ծառայում իր նպատակին. «Էդ հրաժարականները, որ տալիս են, նրանք հասկանում են, որ վեթինգի գործընթացներից խուսափելու տարբերակ է: Այդպես եղավ նաև Ուկրաինայում: Մենք չենք ունեցել ԲԴԽ: Երբ դատավորին զանգահարել են ու հրահանգավորել, էդ ԲԴԽ-ն չի պաշտպանել դատավորին: ԲԴԽ-ն հենց զանգողներից մեկն է եղել: Էդ նույն ԲԴԽ-ի ղեկավարը եղել է Սահմանադրական դատարանի նախագահ, ով տարիներ շարունակ կեղծված ընտրությունների մասին որոշումներ է կայացրել»: