Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Սերժ Սարգսյանն այցելել է կառավարական շենքերի նոր համալիրի շինհրապարակ

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ այցելել է մայրաքաղաքի Վ. Սարգսյան հ. 3 հասցեում կառուցվող կառավարական շենքերի նոր համալիրի շինհրապարակ (համալիրը նախատեսված է ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների վարչական մասնաշենքերի համար): Հանրապետության Նախագահը ՀՀ քաղաքաշինության նախարարի, Երևանի քաղաքապետի, ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ շրջայցի ընթացքում ծանոթացել է կառուցվող համալիրի շինարարական աշխատանքների ընթացքին: Նախագահին զեկուցվել է, որ դեռևս 2013թ. ապրիլին մեկնարկած շին. աշխատանքներն ընթանում են ծրագրով նախատեսված ժամկետներին համապատասխան՝ արդեն ավարտված են մասնաշենքերի հիմնակմախքի շինարարական աշխատանքները, այժմ ընթանում են ինժեներական հաղորդակցուղիների մոնտաժային, ինչպես նաև քարե սալիկներով արտաքին ճակատների երեսպատման աշխատանքները: Նշվել է, որ համալիրի շին. աշխատանքների 2-րդ փուլով, վարչական մասնաշենքի Զաքյան փողոցին նայող ճակատի հարևանությամբ, նախատեսվում է կառուցել 1 ստորգետնյա ավտոկայանատեղով և 8 վերգետնյա հարկերով նոր վարչական մասնաշենք, որի ընդհանուր շինարարական մակերեսը կազմում է շուրջ 5000 քմ: Շինարարությունը նախատեսված է ավարտել երկուսուկես տարում:

Հանրապետության Նախագահն այսօր Երևանում ներկա է գտնվել նաև ռուսաստանյան խոշոր «Աֆինա Պալլադա» ընկերությունների խմբին պատկանող «Մեգա Մեդ» ընկերության՝ մեկանգամյա օգտագործման բժշկական գործիքների արտադրության գործարանի բացման արարողությանը:

Սերժ Սարգսյանը շրջել է գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրատեսականուն, կատարված ներդրումներին, դրա շրջանակներում իրականացված աշխատանքներին և ընկերության զարգացման ծրագրերին: Պատասխանատուների ներկայացմամբ, «Մեգա Մեդ» ընկերության կողմից մեկանգամյա բժշկական գործիքների արտադրության ծրագրի շրջանակներում բաժնետիրոջ կողմից մինչ այժմ իրականացվել են ավելի քան 42 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: Արտադրության թողարկման լրիվ ծավալին հասնելու պահին ներդրումները կկազմեն շուրջ 47 մլն. ԱՄՆ դոլար:

Նշվել է, որ ներկայումս աշխատանքային պայմանագրեր են ստորագրվել 112 անձանց հետ: Գործարանում միջին աշխատավարձը կազմում է 150 հազար ՀՀ դրամ: Ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ, մինչև ս.թ. մայիսի վերջը նախատեսվում է բարձրացնել գործարանի արտադրական հզորությունները՝ աշխատողների թվաքանակը տարվա ընթացքում հասցնելով 400-ի: Այս փուլում գործարանում արտադրվելու են բժշկական մի քանի տեսակի ասեղներ, ներարկիչներ, ինսուլինային գրիչների ասեղներ, արյան հավաքման վակուումային և կաթիլային համակարգեր:

Գործարանի շահագործման արդյունքում ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 1.2 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի: Ձեռնարկության բացման արարողության շրջանակներում այսօր այդ նպատակով արտասահմանյան մի շարք կազմակերպությունների հետ ստորագրվել են «Մեգա Մեդ» ընկերության պատրաստի արտադրանքի առաքման և համագործակցության վերաբերյալ հուշագրեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում