Ֆրանսիացի գեղանկարիչ Փոլ Գոգենի առաջին նկարը, որում պատկերված է Էրլենբախ իմ Զիմենթալ շվեյցարական համայնքը, Ֆրանսայում աճուրդում վաճառվել է 80 հազար եվրոյով, փոխանցում է Franceinfo-ն։
Նշվում է, որ կտավը պատկերվել է 1865-ին, երբ Գոգենը 17 տարեկան է եղել։
Աճուրդը տեղի է ունեցել հունիսի 16-ին, Rouillac առևտրի տանը, Ֆրանսիայի Մոնբազոն քաղաքում։ Գնորդը լոթը ձեռք է բերել հեռախոսով։
Որոշ տվյալներով՝ նկարը գնել է Շվեյցարիայում բնակվող ֆրանսիացի ձեռներեցը։