«Իմ անմեղությունն ինձ չփրկեց»,- ասաց Ամանդա Նոքսը՝ Իտալիա ժամանելուն պես:
31-ամյա ամերիկացի կինն առաջին անգամ է վերադարձել այս երկիր, քանի որ նա 12 տարի առաջ բրիտանացի ուսանող Մերիդիթ Քերչերի սպանության գործով երկու անգամ դատապարտվել, ապա արդարացվել է:
2007 թ. Պերուջայում դաժանաբար սպանվեց փոխանակման ծրագրով ուսանող Մերեդիթ Քերչերը: 21-ամյա բրիտանացի կնոջ մարմինը հայտնաբերվել է տան սենյակներից մեկում, որը նա վարձավճարով կիսում էր Սիեթլից եկած ուսանող Ամանդա Նոքսի հետ:
https://www.youtube.com/watch?v=jtiRjK_XZMU
Շուտով ամերիկուհին և ընկերը`իտալացի Ռաֆայել Սոլեսիտոն, մեղավոր ճանաչվեցին սպանության մեջ և դատապարտվեցին 26 և 25 տարվա ազատազրկման:
Դատավարությունը տևեց մինչև 2015 թվականը, երբ Վճռաբեկ դատարանը մեղադրանքը չեղյալ հայտարարեց ապացույցների բացակայության պատճառով:
Մեկնաբանելով Նոքսի՝ Իտալիա կատարված այցի մասին լուրը, Քերչերի ընտանիքի փաստաբանը հայտարարել է, որ մինչ այժմ Մերիդիթի հետ կատարվածի մասին ճշմարտությունը անհայտ է, և արդարությունը չի հաղթանակել:








































