ԱՄՆ այցի ժամանակ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն օգտվել է հասարակական տրանսպորտից: Այս մասին հայտնում է Censor.net-ը՝ հղում անելով Facebook-ի օգտատերերից մեկի էջում հայտնված լուսանկարին:
Լուսանկարի տակ արված մեկնաբանությունից հասկանալի է, որ նրանք գնացքով Վաշինգտոնից ուղևորվում են Նյու Յորք: Իսկ հետգրությունը վկայում է այն մասին, որ Wi-Fi-ն անթերի է գործում՝ անկախ տեղանքից:
Հիշեցնենք, որ մարտի 12-13-ին Յացենյուկն աշխատանքային այցով եղել է ԱՄՆ-ում: Մարտի 12-ին նա հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, հաջորդ օրը ելույթ ունեցել Նյու Յորքում անցկացված ՄԱԿ ԱԽ նիստում: Ուկրաինական պատվիրակությունը Վաշինգտոն է թռել կանոնավոր չվերթով՝ անցնելով ընդհանուր սրահով:










































