Հուլիսի 6-ին ժամը 20:30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի կուլտուրայի տան հանդերձարանում խողովակից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու դիակ և այն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Ժամը 21:55-ին փրկարարների ուժերով իջեցվել է Նոր Ամանոս գյուղի նախկին բնակիչ 1971 թ. ծնված Մհեր Առաքելյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին։








































