Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Բեկթաշյանը քիչ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնեցին ԲԴԽ լրատվական ծառայությունից։ Բեկթաշյանի դիմումը կքննարկվի ԲԴԽ առաջիկա նիստում։
Նշենք, որ Բեկթաշյանը ԲԴԽ–ի դատավոր անդամներից է։
Ներկայումս ԲԴԽ–ում մնացել է չորս անդամ՝ դատավորների կազմից՝ Լիպարիտ Մելիքջանյանը, Սերգեյ Չիչոյանը, Անի Մխիթարյանը, իսկ իրավաբան–գիտնական կազմից միայն Հայկ Հովհաննիսյանը։








































