Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի շրջանակներում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտության է մատնել Գրոզնու «Տերեկ»-ին:
27-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանը փոխարինման է դուրս եկել 78-րդ րոպեին՝ 0:0 հաշվի ժամանակ:
Էդգարը հաշիվը բացել է 88-րդ րոպեին, իսկ ավելացված ժամանակի առաջին րոպեին մրցակիցը խփել է պատասխան գոլը: «Տերեկ»-ի գոլից 2 րոպե անց Մանուչարյանը խփել է իր 2-րդ գոլն ու խաղադաշտում անցկացրած 15 րոպեների ընթացքում դուբլ ձևակերպել:
«Ուրալ» – «Տերեկ»՝ 2:1
1:0 Մանուչարյան (88′), 1:1 Մաուրիսիո (90+1′), 2:1 Մանուչարյան (90+3′)








































