Грузия Online-ի փոխանցմամբ՝ նախնական տեղեկություններով՝ Վրաստանում ձերբակալված լուսանկարիչները մեղադրվում են լրտեսության մեջ։
Խոսքը նախագահ Սաակաշվիլիի անձնական լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեի ու նրա կնոջ՝ Նաթիա Գեդենիձեի, Վրաստանի ԱԳՆ-ի ֆոտոլրագրող Գիորգի Աբդալաձեի, եվրոպական ֆոտոգործակալության ֆոտոլրագրող Զուրաբ Քուրցիկիձեի և Associated Press-ի ֆոտոլրագրող Շախ Այվազովի մասին է։
Նրանք բոլորն էլ ձերբակալվել են այս գիշեր։ Նախնական տեղեկություններով՝ նրանք մեղադրվում են Վրաստանի Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով (լրտեսություն)։










































