Անկարան նամակ է ստացել Թուրքիայի կողմից ռուսական С-400 համալիրների ձեռքբերման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նրա խոսքերով, նման նամակներից հետո Թուրքիան С-400 համակարգերից չի հրաժարվի:
Չավուշօղլուն կրկնել է, որ Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել՝ փորձագետների կողմից հարցի ուսումնասիրման համար:
Նա նշել է, որ համալիրները «սահմանված ժամկետում» կժամանեն Թուրքիա:
Ավելի վաղ պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, փոխգնդապետ Մայք Էնդրյուսը հայտարարել էր, որ Թուրքիայի օդաչուները, որոնք վերապատրաստվել են ամերիկյան Լյուկ բազայում, դադարեցրել են ուսումնական թռիչքների իրականացումը: