Այսօր ԱԺ-ում ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը հանդիպում է ունեցել «Իմ քայլը» քաղաքական դաշինքի ներկայացուցիչների հետ, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Նա ընդունել է պնդումները, որ իր առաջադրումը քաղաքական որոշման արդյունք է՝ ասելով, որ սա քաղաքական մի մարմնից մյուս մարմնի անդամի ընտրություն է: Իսկ թե ինչ է քննարկել «Իմ քայլը» դաշինքի հետ, չի մանրամասնել, ասել է. «Հուսով եմ, որ այս հարցի պատասխանները կտրվեն նաև հանձնաժողովի նիստի ընթացքում, եթե չտրվի էլ, կանդրադառնամ»:








































