Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Նախարարի պլանն էր. թայֆաբազությունը և հովանավորչությունը չպետք է պատճառ դառնան, որ 85-ամյա բուհը լուծարվի

Շիրակի պետհամալսարանն առաջիկայում կամ կլուծարվի, կամ կմիավորվի այլ բուհի հետ։ Երեկ բյուջեի կատարողականի ժամանակ այդ մասին հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ «Շիրակի պետական համալսարանը գտնվում է շատ վատ վիճակում: Ոչ թե ֆինանսական, այլ բարոյահոգեբանական: Այստեղ զրո ակադեմիզմ է, ըստ էության, որովհետև ձևավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք առաջնորդվում են բացառապես իրենց շահերով: Ես ամենայն լրջությամբ եմ ասում՝ եթե իրավիճակը շարունակվի այսպես, մենք հարց կդնենք բուհի կա՛մ լուծարման, կա՛մ միավորումների, որի արդյունքում կձևավորվի նոր խորհուրդ, և հարցերն այդպես կլուծենք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ հիմա իրենք պետք է ջանք գործադրեն, որպեսզի իրավիճակը շտկվի, և այդ խմբակների՝ միմյանց հետ պայքարի հարցը լուծվի: «Եթե խելքի չգանք, Շիրակի համալսարանի հետ կապված, վիրահատական կլինեն միջոցները: Ես անձամբ երկու անգամ եղել եմ այդ բուհում, ամոթից գետինն էի մտնում, երբ այդ մթնոլորտը տեսնում էի, երբ դասախոսների միջև հարաբերություններն էի տեսնում, մի խայտառակություն, որը պետք է շտկել»:

Շիրակի պետհամալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը դեռևս ամիսներ առաջ էր կանխատեսել այս սցենարը։ Նա ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ իշխանությունը մատը մատին չի տալիս Շիրակի պետհամալսարանում իրավիճակը կայունացնելու համար, քանի որ կոնկրետ խնդիր է դրել՝ բուհը լուծարել և միավորել այլ բուհի հետ՝ ռեկտոր դարձնելով իրենց ցանկալի անձին։

Համբարյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ անգամ չի էլ զարմացել նախարարի հայտարարությունից։ «Ես այն ժամանակ էլ էի ասել, հիմա էլ պնդում եմ, որ գործող իշխանությունը միտումնավոր Շիրակի պետհամալսարանը տանում է լուծարման։ Ինչ վերաբերում է բարոյահոգեբանական վիճակին, ապա ՇՊՀ-ում բարոյահոգեբանական վիճակի սարսափելի վատ լինելը պայմանավորված է նախարար Արայիկ Հարությունյանի կողմից նշանակված ռեկտորի ԺՊ-ով։ Երվանդ Սերոբյանը պատահական մարդ չէ և պատահականության սկզբունքով չնշանակվեց ԺՊ։ Նա Արայիկ Հարությունյանի ընկերներից մեկի մոտ բարեկամն է։ Այնպես որ, ծրագիրը վաղուց է եղել՝ կազմաքանդել համալսարանը, և իրենք համառորեն դա առաջ են տանում։

Ամենազավեշտալին այս ամեն ինչում այն է, որ պարոն նախարարը փորձում է այս ամենում մեղադրել բուհի կոլեկտիվին, այնինչ՝ հենց ինքն է մեղավորը։ Հենց նախարարն է միտումնավոր նշանակել մեկին, ով բուհը չի կարող դուրս բրել ճգնաժամից, քանի որ այդ անձը՝ Երվանդ Սերոբյանը շատ սերտ համագործակցել է նախորդ ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի հետ և շատ ակտիվ գործել է նրա ֆանակումբում։ Իսկ իշխանափոխությունից հետո պարոն Երվանդ Սերոբյանը սկսեց համագործակցել գործող իշխանությունների հետ»,- ասաց Համբարյանը՝ հավելելով, որ շատ է ցավում, որ Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կարող են իրենց թույլ տալ կազմալուծել 85 ամյա բուհը՝ միայն իրենց քմահաճույքից ելնելով։

Շիրակի պետհամալսարանի դասախոսն ասաց, որ դեռ չգիտի, թե բուհի կոլեկտիվն ինչպես է արձագանքելու նախարարի հայտարարությանը, բայց մի բան հաստատ կարող է պնդել, որ հայտարարությունը պատահական չի, որ հիմա է արվում, քանի որ ընդամենը 1 շաբաթից ամառային արձակուրդներ են, բուհում շատ քիչ դասախոսներ ու ուսանողներ կան։ «Ժամանակը պատահական չի ընտրվել։ Հատուկ է արվել, որ բուհում քիչ ուսանող ու դասախոս լինի, որ արձագանքը թույլ լինի։ Բայց ես ցավով եմ արձանագրում, որ Հայաստանում կան անձինք, նախարար, ովքեր իրենց կարող են թույլ տալ 85-ամյա բուհը կազմաքանդել և իրենց այդ ծրագրերը թաքցնում են կեղծ օրակարգերի տակ, թե իբր Շիրակի պետհամալսարանում անառողջ մթնոլորտ է, խմբավորումներ կան։ Նախարարը ստում է։ Բուհում մեկ խմբավորում է եղել՝ Սահակ Մինասյանի խմբավորումը, որի ղեկավարը իրենց կողմից նշանակված ռեկտորի պաշտոնակատարն է, որը հիմա շատ լավ համագործակցում է նրանց հետ՝ բուհը տանելով կազմաքանդման»,-եզրափակեց Համբարյանը՝ հավելելով. «Այն, որ ՇՊՀ-ն բացարձակ չի հետաքրքրում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, շատ վաղուց էր պարզ։ Հետհեղափոխական շրջանում երևանյան շատ բուհերում՝ ԵՊՀ, Գյուղակադեմիա, ԵՊԲՀ և այլն, ՊՎԾ-ն ստուգումներ է անցկացրել, և դրանց արդյունքները հրապարակվել են, իսկ ՇՊՀ-ում, որտեղ չարաշահումների մասին տվյալները հրապարակվում են 2017-ի աշնանից, ՊՎԾ-ն մտադրություններ էլ չունի մտնել։ ՇՊՀ ռեկտորի ընտրությունները երկու անգամ տապալելը ևս ծրագրված էր։ Այն ձեռնտում էր և՛ Սահակ Մինասյանին, որն այդպիսով «ջրից չոր դուրս կգա», քանի որ ստուգումներ չեն իրականացվի, և նախարարությանը, որն իր վաղուց ծրագրված դավադրությունը կյանքի կկոչի և կվերացնի ՇՊՀ-ն։ Շիրակի պետհամալսարանի լուծարումը դավաճանություն է։ Թայֆաբազությունը և հովանավորչությունը չպետք է պատճառ դառնան, որ 85-ամյա բուհը լուծարվի»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում