Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Այդ լուրերը հիմարություններ են. Պալաչը՝ իր անունը Աբովյանում տեղի ունեցած միջադեպի հետ կապելու մասին

«Ծիծաղելի է։ Ես ծիծաղով եմ վերաբերում այդ լուրերին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արթուր Հարությունյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե ինքը ներգրավված է նախօրեին Աբովյանի քաղաքապետի ընտրություններից առաջ՝ լռության օրը տեղի ունեցած դեպքում, երբ հրկիզել էին թեկնածուներից մեկի ենթաշտաբի պետի ավտոմեքենան և բնակարանի մուտքը։ «Այդ լուրերը հիմարություններ են։ Ես ոչ մի բան չունեմ դրա հետ կապված ասելու։ Այդ լուրերի տարածողների մամաներն են երևի կապված այդ միջադեպի հետ»,- ասաց Հարությունյանը՝ հրաժարվելով պատասխանել մեր մյուս հարցերին։ Մասնավորապես՝ Ծառուկյանի ֆակտորո՞վ է գուցե պայմանավորված, որ նման լուրեր են դրվում շրջանառության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ երեկոյան Քննչական կոմիտեում հարցաքննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Աբովյանում քաղաքապետի ընտրությունների նախօրերին ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցված քրեական գործի շրջանակներում: Գագիկ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել վկայի կարգավիճակով։ Նրան հարցաքննության կանչելու անհրաժեշտությունն առաջացել էր այն բանից հետո, երբ ԱԺ-ում, Ծառուկյանը անդրադառնալով այդ գործին՝ կարծիք էր հայտնել, որ դա սարքած գործ է։ «Եթե չբացահայտվի, ապա մեր իրավապահ մարմինները լիարժեք իրենց տեղում չեն։ Պետք է բացահայտվի, և մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն։ Հենց նրանք են «մուտիլովչիկները», որոնք այդպիսի քայլերի են գնում։ Դա շինծու, սարքած գործ էր։ Վարչապետը պետք է պարտադրի, որպեսզի այդ գործը բացահայտվի»,- ասել էր նա։ Քննչական մարմինները Ծառուկյանի հարցաքննությամբ փորձում են պարզել՝ ինչի հիման վրա է նման հայտարարություն արել ԲՀԿ նախագահը։

Ինչ վերաբերում է Արթուր Հարությունյանին, որը Գագիկ Ծառուկյանի սանիկն է, բայց Ծառուկյանի հետ թշնամական հարաբերությունների մեջ է, Աբովյանի քաղաքապետի ընտրություններից առաջ հայտարարել էր, որ սատարելու է իշխանության թեկնածուին։ «Քանի որ Նիկոլ Փաշինյանը ընտրված է ժողովրդի կողմից և Աբովյանի ընտրություններում ներկայացնում է իր թեկնածուին, ապա ես ճիշտ չեմ համարում իմ թեկնածությունն առաջադրել և դեմ գնալ ժողովրդի ձայները ստացած ուժի թեկնածուին։ Ես չեմ առաջադրվելու և պաշտպանելու եմ Նիկոլ Փաշինյանի կուսակցության կողմից առաջադրված թեկնածուին»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր նա։

Եվ այսօր Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ զավեշտալի է համարում իր այդ հայտարարություններից հետո իր անունը որևէ կերպով այդ միջադեպում հոլովելը։ Արթուր Հարությունյանը պնդեց, որ ինքը հարցաքննության չի կանչվել և չի էլ կանչվելու։ «Ինչի մասին է խոսքը։ Դա հիմարություն է»,- ասաց նա՝ ավարտելով զրույցը։

Նշենք, որ այս միջադեպերով, որպես կասկածյալ, առայժմ ոչ ոք չի ներգրավվել, վկայի կարգավիճակում հարցաքննվել է ավելի քան 20 մարդ։

Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրին, որ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում