ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանին հերքել է ֆրանսիական ակումբը լքելու մասին շրջանառվող լուրերը և նշել, որ չի պատրաստվում հանրության հետ քննարկել իր ամուսնալուծության պատճառները:
«Չեմ հասկանում, թե ինչու են նման լուրեր շրջանառվում: Դրանք իրականությանը չեն համապատասխանում: Ես սիրում եմ Փարիզը և լավ եմ զգում ՊՍԺ-ում:
Ինչ վերաբերում է իմ անձնական կյանքին, ապա դա իմ գործն է և չեմ պատրաստվում քննարկել իմ ընտանեկան հարցերը»,- A Bola-ն մեջբերում է Կավանիի խոսքերը:
Հիշեցնենք` 27-ամյա Կավանին «Նապոլի»-ից ՊՍԺ է տեղափոխվել նախորդ տարվա ամռանը:








































