Չինաստանի Չանշա քաղաքում դանակով զինված տղամարդը երեկ հարձակվել է անցորդների վրա: Մահացել է 3 անցորդ, մեկն ստացել է վնասվածքներ՝ հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ հարձակվողը նույնպես սպանվել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքի պատճառը եղել է գնորդի ու առևտրի կետի տիրոջ միջև վեճը:











































