Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Քաղաքականության մեջ մի անգամ կորցրած կուսությունը վերականգնվող է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը:

– Պարոն Արսենյան, ինչպե՞ս եք գնահատում ոչ իշխանական կուսակցությունների քաղաքական հանդիպումները և ի՞նչ ակնկալիք ունեք դրանից:

– Կուսակցություններ են, հանդիպում են, քննարկում են, ամենօրյա աշխատանք է: Ակնկալիքները սովորական են, կարծում եմ` ինչ-որ դրական բան կստացվի:

– Նրանք համակարգային փոփոխությունների, կառավարության հրաժարականի խնդիր են դրել, դուք ասում եք, թե ակնկալիքները սովորական են:

– Համակարգային խնդիրների մասին բարձրաձայնելը մեզ համար դարձել է սովորական գործընթաց, որովհետև շատ ենք խոսել այդ մասին: Ովքեր շահագրգռված չեն դրական փոփոխությունների առկայությանը, անհանգստանալու բան ունեն: Անհանգստացած են այն մարդիկ, ովքեր այլ տեսանկյունից են նայում երկրում տեղի ունեցող իրադարձություններին, անհանգստացած են այն մարդիկ, ովքեր զբաղված են Հայաստանից արտագաղթ կազմակերպելով, հայ մարդ արտահանելով, որպեսզի դրսից եկած տրանսֆերտներով կարողանան ինչ-որ գործողություններ անել՝ մոռանալով, որ այդ մարդիկ պատասխանատու են Հայաստան երկրի, Հայաստանի բնակչության նորմալ կենսապահովման համար:

– Ովքե՞ր են այդ մարդիկ:

– Այդ անհանգստացողների ցուցակը կարող եք մամուլում գտնել: Դրանք այն մարդիկ են, ովքեր ասում են, թե կոնսուլտացիաները կամ քաղաքական ուժերի համախմբումը ոչինչ չի տա: Շահագրգիռ կողմերը հայտնի են, իրենք հրապարակում են իրենց տեսակետները, հարցազրույցներ են տալիս, փորձում են արհամարհական երանգներով խոսել երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Այսօր երկիրն ունի երկու շահառու, և թիվ մեկ շահառուն ՀՀ բնակիչներն են, ովքեր փորձում են իրենց հասանելի գործիքներով, այդ թվում` նաև քաղաքական միավորներով սպասարկել իրենց շահերը: Մյուս շահառուն այն համակարգն է, որը կոչվում է իշխանություն իր բոլոր դրսևորումներով՝ լավ-վատ, այլանդակ-գեղեցիկ, հաջող-անհաջող և այլն, և որի կողմից իրականացվող արդյունքներից դժգոհ է երկրի բնակչության 80-85 տոկոսը: Այն 10-15 տոկոսն էլ հոգու խորքում դժգոհ է, բայց քանի որ ներգրավված է այդ համակարգում, չի արտահայտվում: Այդ համակարգն ունի իր կարկառուն PR ներկայացուցիչները, որոնք այլ ուղղությամբ են փորձում ուղղորդել իրականությունը: Մենք ուզում ենք, որ մեր երկրի ներկան ու ապագան կանխատեսելի և կանոնակարգվող լինի: Մարդիկ հասկանան, որ իրենց բարեկեցությունը, կրթական ցենզը բարձրանում է: Մեզ մոտ հրդեհ հանգցնելու ռեժիմով տեղի է ունենում օպերատիվ կառավարում՝ այստեղ հրդեհ կա, գնանք հանգցնենք: Մարդիկ կորցնում են երկրի նկատմամբ իրենց վստահությունը, թուլանում է երկրի դիմադրողականությունը: Կիրառվում են կեղտոտ գործիքներ, շրջանառության մեջ են դրվում այսպիսի վարկածներ՝ իշխանության սպասարկուներ, կեղծ ընդդիմություն, գաղտնի գործակալներ: Կիրառվում են ազդեցության բոլոր տիպի միջոցները, որ հասարակությունը պահվի հնազանդության մեջ: Հասարակությանը կարելի է պահել հնազանդության մեջ, բայց այդ պարագայում պետք է բնականոն զարգացմանն անհրաժեշտ պայմաններ ապահովել: Այդպես չի լինում, դա փլվելու է, ես չէի ցանկանա, որ այդ փլուզումը բախումներով լինի:

– Այդ հանդիպումների հետ կապված անվստահություն է առաջանում, քանի որ հատկապես ԲՀԿ-ն չի բարձրացնում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, փոխարենը պահանջում է կառավարության հրաժարականը: Եվ այդպիսով, հասկանալի է դառնում, որ ԲՀԿ-ն ընդամենը վարչապետի պաշտոնն է ուզում: Մինչդեռ ՀԱԿ-ը հետապնդում է նաև նախագահի հրաժարականը: Սա բավականին կոշտ տարբերություն է այդ ուժերի քաղաքականության մեջ:

– Դա հակասություն չէ, շահագրգիռ կողմերն են փորձում այդտեղ արհեստածին հակասություն մտցնել: Քաղաքական ուժերը փորձում են հարթության մեջ ընդհանուր կետերը գտնել: ՀԱԿ-ը, օրինակ, 2008թ. նախագահական ընտրություններում հակամարտության կողմ է եղել, հակամարտությունն ավարտվել է արյունահեղությամբ:

– Ո՞վ էր դրա համար պատասխանատու՝ իշխանություննե՞րը, թե՞ ընդդիմությունը:

– Կարծում եմ` 80 տոկոսը իշխանությունները, 20 տոկոսը՝ ընդդիմությունը, որովհետև ցանկացած արյունահեղության պատասխանատուն իշխանությունն է: Նման պարագայում ՀԱԿ-ը կանգնած է ավելի արմատական դիրքերում, չի ընդունում որևէ համագործակցության եզրեր այն քաղաքական միավորի ներկայացուցչի հետ, որը 2008թ. նախագահական ընտրություններում հակամարտող կողմ էր իրենց համար:

– Այդ դեպքում ինչպե՞ս եք 20 տոկոսանոց մեղք ունեցող ուժի հետ գնում համագործակցության: Հիշենք նաև այն հանգամանքը, որ Փաստահավաք խումբը փաստաթուղթ էր հրապարակել, որի համաձայն Պաշտպանության նախարարության պահեստներից ամենաշատը զինվորական համազգեստ է ստացել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ենթադրվում էր, որ այդ համազգեստները հագել են այդ փաստաթղթում առկա պաշտոնյաների թիկնապահները, ովքեր էլ մարտի 1-ին մասնակցել են այդ արյունոտ իրադարձություններին:

– Ես իրականացրել եմ այդ ուսումնասիրությունը և պնդում եմ, որ նմանատիպ բան ՊՆ թիկունքի ծառայության համապատասխան զորամասերում տեղի չի ունեցել:

– Իսկ այդ հարցը հիմա քննարկո՞ւմ եք ՀԱԿ-ի հետ, ասո՞ւմ եք, որ նման բան չի եղել: Նրանք ընդունո՞ւմ է ձեր բացատրությունը:

– Եթե դուք ուշադիր լինեիք, ես Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման նախագծի քննարկմանը իմ ելույթում դրա մասին հայտարարեցի: Եվ ՀԱԿ-ի բոլոր ներկայացուցիչները գլուխներով այսպես էին անում (ցույց է տալիս դրական շարժում): Այսինքն` համաձայնում էին ինձ հետ, որ ես իմ վրա վերցրել եմ այդ փաստերը հրապարակելու պատասխանատվությունը, որ դա չի համապատասխանում իրականությանը: Քաղաքական դիալեկտիկա գոյություն ունի, որի ընթացքում փոխվում են նաև առաջնահերթությունները: ՀՀԿ-ն, որն այսօր ուղղակի անհաշտ հակամարտության մեջ է ՀԱԿ-ի հետ, որը վերամարմնավորված ՀՀՇ-ն է, 1996թ. ընտրություններին դաշինքով էին գնում: Փոխվել են ուղենիշներն ու նպատակները, և քաղաքական կառույցները կարողանում են իրենց համար մարտավարություն ընտրել:

– Այսինքն` քաղաքականության մեջ ամեն ինչ ցանկացած ուժի հետ ցանկացած համագործակցություն ընդունելի է, եթե նույնիսկ ոչ վաղ անցյալում այդ ուժին համարում էին իրենց ոխերիմ հակառակորդը:

– Քաղաքականությունը նման չէ, օրինակ, ֆիզիոլոգիային, որը եթե մի անգամ կուսությունը կորցրեց, դրանից հետո չի վերականգնվի:

– Այսինքն` քաղաքական ուժերն ու գործիչները միշտ կույս են:

– Քաղաքականությունը հնարավոր գործողությունների արվեստ է, և այդ արվեստի նպատակը պետք է լինի շահառուների՝ ՀՀ բնակիչների շահերի սպասարկումը: Այնպես չէ, որ եթե որևէ քաղաքական միավոր որդեգրել էր մի սկզբունք ու հետո գործընթացի հետևանքով պարզվել էր, որ այդ սկզբունքն արդյունավետ չէ, պետք է ինքնալուծարվի ու հեռանա քաղաքականությունից: Նա կարող է հայտարարի, որ իր կողմից որդեգրված սկզբունքների ազդեցությունը ցածր էր, դրա համար եկան այս եզրակացության: Այս մարդիկ 4 տարի եվրաասոցացման էին գնում, սեպտեմբերի 3-ին հանկարծ պարզվեց, որ մեր ճանապարհը Մաքսային միությունն է: Այս դեպքում ինչպես եք ընդունում այդ իշխանության գործունեության լեգիտիմությունը: Եթե սա ընդունելի է, ապա ինչու չեք ընդունում այն հանգամանքը, որ քաղաքական միավորները կարող են փոխել իրենց դաշնակիցներին: Չէ՞ որ իրենց քաղաքական հիմնական նպատակը իշխանության ձեռքբերումն է, որպեսզի կարողանան իրականացնել իրենց ծրագրերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում