Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեղադրել է ՆԱՏՕ-ի երկրներին ցինիզմի մեջ, երբ վերջիններս պնդում են, թե Լիբիայի ռմբակոծություններն այնքան են շարունակվելու, քանի դեռ Քադաֆիի ռեժիմը չի դադարեցնի վտանգ ներկայացնել երկրի բնակչության համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«ՆԱՏՕ-ն, որը ստանձնել է այս բանաձևի կատարումը, գտնվում է դժվար իրավիճակում: Նրանք ռմբակոծում են Լիբիան ավելի երկար, քան անում էին դա Հարավսլավիայում: Հարավսլավիան ռմբակոծել են, եթե չեմ սխալվում, 78 օր: Լիբիան ռմբակոծում են արդեն երեք ամսից ավելի, և այդ գործըթնացի ավարտը չի երևում»,- ասել է Լավրովը Россия 24-ին տված հարցազրույցում:
«Երբ մենք լսում ենք արևմտյան մայրաքաղաքներից, որ պետք է ռմբակոծել մինչև հաղթական ավարտ, քանի դեռ Քադաֆին չի դադարել իրենից վտանգ ներկայացնել քաղաքացիական բնակչության համար և չի տեղափոխել իր զորքերը զորամասեր, ապա այդ քաղաքական հայտարարության գինը շատ բարձր է մարդկային կյանքերի տեսակետից», -ասել է նախարարը:








































