Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Ֆիորենտինա»-ի դեմ խաղից հետո Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարծիք է հայտնել, որ իր թիմը կարող էր հաղթանակ տանել:
«Այս անգամ «Յուվենթուս»-ն ավելի լավ խաղ ցուցադրեց, քան կիրակի` ազգային առաջնության շրջանակներում: Երկրորդ խաղակեսում լուրջ անկում չնկատվեց:
1:1 հաշվի ժամանակ մենք մի քանի հիանալի պահեր ստեղծեցինք: Միաժամանակ, ցանկանում եմ նշել հակառակորդի գերազանց խաղը: Բայց սաներիս չեմ կարող մեղադրել: Ինչ-որ տեղ բախտը չժպտաց մեզ: Այլ կերպ, կարող էինք ավելի շատ գոլեր խփել և հաղթել»,- Tmw-ն մեջբերում է Կոնտեի խոսքերը:







































