ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը չի ստացել տեղեկատվություն այն մասին, որ Միհրան Պողոսյանին ՌԴ-ում ժամանակավոր ապաստան է տրամադրվել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Պողոսյանի մասով պաշտոնական տեղեկատվություն դեսպանատունը չի ստացել», – ասաց դեսպանը՝ հավելելով.
«Այդ հարցը մեկնաբանելու համար լրատվամիջոցների մեկնաբանությունների վրա պիտի հիմնվեմ, բայց կարծում եմ, դուք դա չեք ակնկալում, չարժի, որ դրանց վրա հիմնվելով մեկնաբանեմ»:








































