Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Ի՞նչն է խանգարում ԲՀԿ-ին գլխից բռնել. «Հրապարակ»

Ասենք, ԲՀԿ-ում մեկը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ չեն հետապնդում, մյուսները և հատկապես գործարարները խուսափում են այդ մասին խոսելուց, երրորդները պնդում են, որ երբ ժամանակը գա, կքննարկեն այդ հարցը, ինչպես, օրինակ, Ռուստամ Գասպարյանը, ով վստահ է, որ «գործը» նախագահի հրաժարականին էլ կհասնի:

– Պարոն Գասպարյան, կարծես թե այնքան էլ հստակ չէ՝ Ձեր առաջնորդն ինչի՞ համար է «միասնականության» ձգտում, ի՞նչ եք պատրաստվում անել:

– Երկրի վիճակի համար, այսինքն՝ այս վիճակն ինչ-որ տեղ բարելավելու, այս վիճակից հանելու:

– Ինչպե՞ս եք դա պատկերացնում, քայլերի մասին կարծես ոչինչ չի ասվում:

– Դե, քայլերը դեռ քննարկման փուլում են, թե ինչպես կարելի է, և դեռ վաղ է դրա մասին խոսելը:

– Խոսվում է կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, դա բավարա՞ր պայման է երկիրը, ձեր ասած՝ այս վիճակից հանելու համար:

– Դե գիտեք, երկրի տնտեսությունը ղեկավարում է կառավարությունը, չէ՞, ու էսօր եթե կառավարության կազմը նորմալ աշխատի, երկիրն էս վիճակի չի լինի: Նախագահն էսօր զբաղվում է արտաքին հարաբերություններով, երկրի արտաքին քաղաքականությամբ, տնտեսությունը վարչապետն է ղեկավարում, ու էսօր իրա թե թուլությունն ա, թե չգիտեմ ինչը, որ երկիրը բերել է էս վիճակին:

– Իսկ վարչապետին ո՞վ է ղեկավարում:

– Դե բնական է, որ նախագան է ղեկավարում: Դե, կա ղեկավար, կան կատարողներ, որոնք թերանում են իրանց աշխատանքում ու միանշանակ եթե թերանում են, պիտի հրաժարվեն այդ պարտականություններից:

– Հրաշալի քառյակի որոշ ներկայացուցիչներ այն կարծիքին են, որ պետք է «գլխից բռնել» և նախագահի հրաժարականի պահանջ դնել: Ի՞նչն է խանգարում ԲՀԿ-ին՝ «գլխից բռնել»-ուն:

– Ես չեմ իմանում իրանք ինչ են պահանջում:

– Հավատո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն կարող է նախագահի հրաժարական պահանջել, գործարարների կուսակցությունը դեմ դուրս կգա՞ իշխանությանը, թե՞ կառավարությանն անվստահություն հայտնելով հույսեր կան, որ պաշտոններ կտան ձեզ:

– Մինչև չգա այդ օրը, մենք չենք կարող ասել՝ կգա էդ օրը, թե չէ: Ամեն դեպքում, գործընթացներ են՝ արվում են: Ինչ վերաբերում է պաշտոններին, եթե մենք դրա կռիվը տայինք, ապա կանեինք ընտրություններից հետո, երբ առաջարկ եղավ կոալիցիա կազմելու: Եթե պաշտոնների ձգտեինք, անպայման կմտնեինք, կոալիցիա կկազմեինք ու ավելի շատ, քան նախկինում: Բայց ստեղ պաշտոնների խնդիր չի, այլ երկրի վիճակը կարգավորելու, ժողովրդին ինչ-որ ձև այս հոգսերը, կարիքները բարելավելու, այսինքն՝ տնտեսական վիճակը, նաև բարոյական վիճակն այսօրվա երկրի ինչ-որ տեղ փոխելու:

– Իսկ Սերժ Սարգսյանին դեմ դուրս գալու մասին չե՞ք ուզում պատասխանել:

– Դե, էսօր փաստ է, որ դուրս են եկել, չէ՞, արդեն մարդիկ իրանց աշխատանքից էլ չեն վախենում, մարդիկ իրանց բիզնեսից էլ չեն վախենում, որ ինչ-որ բան կկորցնեն, մարդիկ էսօր իրանց ամեն ինչը դրել են մի կողմ, ամենաշատ բան ունի կորցնելու պարոն Ծառուկյանը, բայց դե, դրել ա մի կողմ ամեն ինչը և էսօր երկրի վիճակով է մտահոգվում:

– Ի՞նչ է անում Ծառուկյանը, եթե խուսափում է նույնիսկ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի մասին խոսելուց:

– Դեռ նման հարց չի քննարկվել մեզ մոտ, միգուցե գա մի օր՝ էդ հարցն էլ առաջ տանենք:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Hetq.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում