Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է հաղորդել երեկ համացանցում տարածում գտած տեսանյութի վերաբերյալ զարգացումներից:
«Ինչպես հենց նոր տեղեկացա Երևան քաղաքի տրանսպորտի վարչությունից, երեկվա արդեն հայտնի դարձած երթուղայինի վարորդը կհեռացվի աշխատանքից։
Իմ անձնական կարծիքը ասեմ էս մասին։
Սա հարցի լուծում չէ, և որպես ավագանու անդամ` պատկան կառույցնեից պահանջում եմ հարցի խորքային լուծում այդ թվում պահելով վարորդների բոլոր իրավունքները նույնպես»,- գրել է նա:








































