Գիտնականներն ուսումնասիրելով ճարպակալման խնդիրը ևս մեկ փորձարկում են անցկացրել, որին մասնակցել է տարբեր տարիքի 960 կին: Հետազոտության բոլոր մասնակիցները սոցիալական ցանցի օգտատերեր են, հաղորդում է wday.ru-ն:
Նրանց մի մասը Facebook սոցիալական կայքում անցկացնում է շաբաթական 10 րոպե, իսկ մյուս մասն` օրական մի քանի ժամ:
Պարզվել է, որ սոցիալական ցանցերից օրական երկու ժամից ավելի օգտվող կանայք վիրտուալ տարածքում ժամանակն անցկացրել են բուտերբրոդների և քաղցրավենիքների ընկերակցությամբ: Փորձի վերջում նրանք գիրացել են մի քանի կիլոգրամով:
Գիտնականների կարծիքով` Facebook-ի սիրահարների մոտ ուտելու ցանկություն է առաջանում գեղեցիկ լուսանկարներ նայելու և բացասական լուրերի հետևանքով առաջացած ընկճախտի պատճառով:












































