Thursday, 25 06 2026
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո

Չի կարելի կրկնել՝ նախկինները «անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում»․ պետք է հակազդելու ծրագիր մշակել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Բուդապեշտում բնակվող քաղաքագետ Արմեն Գրիգորյանն է։

– Պարոն Գրիգորյան, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին խիստ հանձնարարություն տվեց՝ սևազգեստ և երկրում իրավիճակը ապակայունացնելու փորձ անող խմբերին տեղորոշել, ծաղկավոր «բաբոչկաներ» կապել և ճանապարհել օրինական կյանք։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։

– Կարելի էր առանց չափազանց պատկերավոր արտահայտությունների էլ արձանագրել. որոշ քարոզչական կառույցների կողմից վերջին մեկ տարվա ընթացքում ներդրվող քարոզչության թեմաներից մեկն իբրև թե հեղափոխությանը հետևած անիշխանությունն է: Մյուս կողմից էլ՝ նույն կառույցների ներկայացուցիչները կամ նրանց հետ կապված շրջանակները դիմում են սադրանքների՝ հայտարարելով բռնության մոտալուտ ալիքի մասին ու, միաժամանակ, իրենք բռնություն են գործադրում և այն արդարացնում, օրինակ, «դաստիարակչական» բնույթով, ինչ-որ մեկի «պատիվը պաշտպանելով», իսկ դրան զուգահեռ քարոզում, որ չի կարելի դիմել իրավապահներին՝ իրենց կողմից տարվող բռնության քարոզի կամ թեկուզ բռնարարքների կապակցությամբ: Այդպիսով փորձ է արվում ապակայունացնել իրավիճակը՝ մասնավորապես լեգիտիմացնելով նախկին իշխանության սպասավորների կողմից բռնության կիրառումը, նրանց համար ապահովելով պատասխանատվությունից խուսափելու և, ի վերջո, իշխանությունը կրկին զավթելու հնարավորություն: Ու իսկապես չի կարելի պարզապես կրկնել, որ նրանք «անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում». պետք է թե՛ ապօրինի գործողությունների դեմն առնել, թե՛ քարոզչությանն արդյունավետ հակազդելու ծրագիր մշակել:

– Արդյոք ուժայիններն այս ամիսների ընթացքում թերացե՞լ են իրենց աշխատանքում, որ նման հանձնարարություն են տալիս նրանց։ Ըստ Ձեզ, կա այդպիսի վտանգ, որ որոշ խմբեր փորձեն ապակայունացնել իրավիճակը երկրում։

– Մի քանի խնդիր կա. օրենսդրական բաց գոյություն ունի՝ ատելության քարոզի համար պատասխանատվություն սահմանելու առումով:

Մյուս կողմից, չբարեփոխված դատական համակարգի պատճառով՝ անգամ բացահայտ բռնություն և այլ հանցանքներ կատարած որոշ անձինք, շարունակում են խուսափել պատասխանատվությունից: Իհարկե, ուժայիններն էլ թերություններից զերծ չեն, և նույնպես պետք է որոշակի բարեփոխման ենթարկվեն:

– Գաղտնիք չէ, որ պետական ապարատում կան անձինք, որոնք սերտ առնչություններ ունեն նախկին իշխանությունների հետ։ Արդյոք սաբոտաժի վտանգ չկա՞ նրանց կողմից։

– Կա, Ռ. Քոչարյանի գործով դատավորի որոշումը և այլ գործողություններ էլ հենց դա են վկայում: Նշածս քարոզիչների և իրենց կողմից բռնության կիրառումը լեգիտիմացնել փորձողների նպատակներից մեկը երկիշխանության մթնոլորտի ստեղծումն է, որին հասնելու դեպքում կկարողանային արդեն բացահայտ օգտվել իրենց հավատարիմ պաշտոնյաների ծառայություններից:

– Նախկինների ակտիվացումը քարոզչական ճակատում, ինչպես նաև բռնությունների կոչերի սաստկացումը, տեղի են ունենում մի պայմաններում, երբ Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ շոշափելի զարգացումներ են ընթանում։ Տեսնո՞ւմ եք որևէ կապ այս գործընթացների միջև։

– Կապ, անշուշտ, կա, բայց քարոզչության ակտիվացումն այնքան էլ նոր երևույթ չէ, այն անցած տարվա մայիս-հունիսից արդեն ակնհայտ էր, նախընտրական շրջանում ևս, գնալով, բնականաբար, ավելի ինտենսիվ է դառնալու՝ թե՛ դատաքննությունը, թե՛ ցանկացած բարեփոխում տապալելու ուղղությամբ, թե՛ ԱԺ-ի ու կառավարության որոշ անդամներին վարկաբեկելու և այլ նպատակներով:

– Կարծում եք՝ մենք կունենա՞նք Մարտի 1-ի գործի համակողմանի բացահայտում։ Կա՞ հանրային պահանջ այդ գործի բացահայտման։

– Պահանջ կա, բայց այն իրականացնելն առանց դատաիրավական համակարգի արմատական բարեփոխման, չափազանց բարդ խնդիր է:

– Դատաիրավական համակարգը որքանո՞վ է պատրաստ՝ կատարելու հանրային պահանջը, թե՞ լինելու է ժողովրդի վստահությունը վայելող իշխանության հակառակորդը։

– Համակարգի բարեփոխումն ուշացել է, նախկին կապերը դեռ գործում են, պետք է հուսալ, որ վերջապես փոփոխություն կլինի այդ ոլորտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում