Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Փաշինյանը և ռեժիսոր է, և դերասան. վարչապետը «խաղադրույք» է անում թույլ «դերասանների» վրա

Ինչպես հայտնի է, Աբովյանի քաղաքապետի ինտրիգային ընտրությունները արդեն անցյալ են: Հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը, որը ԲՀԿ ոչ ֆորմալ թեկնածուն է: ԲՀԿ-ն չի հայտարարել նրան աջակցելու մասին, սակայն բոլորին է հայտնի, որ ոչ միայն աջակցել է, այլ քաղաքապետը փաստացի հենց ԲՀԿ թեկնածուն է: Կառավարող ՔՊ թեկնածուն պարտվել է:

Ուշագրավ են և՛ ԲՀԿ ղեկավարի, և՛ վարչապետի հետընտրական գնահատականները: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հաղթել է հեղափոխությունը, որովհետև այն արվել է նաև հենց այն բանի համար, որ իշխանությունը ամեն տեղ չունենա երաշխավորված հաղթանակ: Մեծ հաշվով, Փաշինյանի այդ փաստարկը դժվար է ենթարկել առարկության:

Այնուամենայնիվ, հանրությանը հուզում է հարցը, թե ինչու Աբովյանում պարտվեց ՔՊ թեկնածուն: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գոռ Հակոբյանը:

Հակոբ Բադալյանի կարծիքով՝ ՔՊ թեկնածուն պարտվեց, քանի որ այն տարածքում, որտեղ տեղի էր ունենում ընտրությունը, շատ ուժեղ է ԲՀԿ-ի դիրքերը: «Աբովյանը, այսպես ասած, Գագիկ Ծառուկյանի բոստանն է, և սա որևէ մեկի համար գաղտնիք չէ: Բացի դրանից՝ ՔՊ-ն, լինելով կառավարող երիտասարդ ուժ, խնդիր ունի տեղերում մրցունակ թեկնածուների,- նշեց վերլուծաբանը:- Արտառոց բան տեղի չի ունեցել: Տարակուսելի են ապոկալիպտիկ գնահատականները իշխանության կամ հեղափոխության պարտության մասին: Ողջունելի է, որ իշխանությունը չի առաջնորդվել ամեն գնով սեփական թեկնածուին անցկացնելու սկզբունքով, սա իսկապես հեղափոխության նպատակներից մեկն էր»:

Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ առողջ ուժի համար պարտությունը դաս է: Նրա խոսքով՝ Հայաստանում քաղաքապետի և գյուղապետի ընտրության ժամանակ մեծ դեր է ունենում այն, թե թեկնածուն ում ցեղից է՝ «ումոնցի է»:

«Կուզեի, որ մի քաղաքում հաղթեր ուղնուծուծով քաղաքական մարդ և վերափոխեր քաղաքը,- նշեց Արմեն Մարտիրոսյանը: Գոռ Հակոբյանը հավելեց, որ դրա համար պետք է Սահմանադրական փոփոխություններ լինեն:

Ի՞նչ տվեց ԲՀԿ-ին այս հաղթանակը: Ա. Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ այս հաղթանակը գլխապտույտ ուրախություն պարգևեց ԲՀԿ-ին, բայց նաև մարտահրավեր. «Այս քաղաքում պետք է լինեն արտառոց փոփոխություններ. ընդդիմադիր ուժը շանս ունի իրեն ցույց տալու, որի համար ոչ մի բանի պակաս չկա, Աբովյանը պետք է դառնա Հայաստանի լավագույն քաղաքը. մի տարի սպասենք, կարծում եմ՝ արդյունքով պետք է չափել ամեն ինչ»:

«Փաշինյանը փորձում է հայտնի ռեժիսորների նման թույլ դերասաններով ֆիլմ նկարել. Փաշինյանը և՛ «ռեժիսոր» է, և՛ գլխավոր դերում է: Բայց պետք է «խաղադրույքը» դնել ուժեղ, բանիմաց, փորձառու, գիտելիք ունեցող «խաղացողների» վրա»,- ընդգծեց Ա. Մարտիրոսյանը:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում