Ամերիկյան նախաձեռնությամբ, մարտի 13-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:
Քննարկվել է Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակը՝ հաշվի առնելով իրադրության կարգավորմանն և այդ երկրում քաղաքացիական խաղաղություն ապահովմանն ուղղված ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջարկությունները:
Նախարարն ու պետքարտուղարը պայմանավորվել են երկխոսությունը շարունակել մարտի 14-ին Լոնդոնում կայանալիք երկկողմանի հանդիպման ժամանակ, ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է rus.ruvr.ru-ն:









































