InTouch տաբլոիդի խմբագրությունը հրապարակել է այն տղամարդկանց ցուցակը, որոնց հետ հանդիպել է Լինդսի Լոհանը: Ընդ որում, եթե հավատաս հրատարակչությանը, ցուցակը, որում 36 հայտնի անուններ են, կազմել է աստղը:
Հոդվածում նշվում է, որ Լինդսին ընկերուհիներին թվարկել է այն բոլոր տղամարդկանց, ում հետ նա հարաբերություններ է ունեցել:
Ցուցակը հրատարակչությանը փոխանցած աղբյուրը նշում է, որ Լինդսին իր սեքսուալ հաղթանակների ցուցակը կազմել է ընկերուհիների վրա տպավորություն գործելու համար, իսկ հեռանալիս ուղղակի շպրտել է այն:
Դատելով ամեն ինչից՝ աղբյուրը աղբամանից է ցուցակը հանել:
Հարկ է նշել, որ ցուցակում կան մի շարք տղամարդիկ, որոնք միայնակ չեն, այդ պատճառով էլ նրանց անունները չեն հրապարակվում: Ցուցակի հայտնիներից են Խոակին Ֆենիքսը, Ջասթին Թիմբերլեյքը, Զակ Էֆրոնը, Քոլին Ֆարելը, Հիթ Լեջերը, Ջեյմս Ֆրանկոն, Ադամ Լիվայնը, Ջեյմի Դորնանը, Լուկաս Հաասը, Վիլմեր Վալդերաման, Մաքս Ջորջը:
Լոհանից, սակայն, այս սկանդալային ցուցակի վերաբերյալ մեկնաբանություններ չեն եղել, փոխանցում է spletnik.ru-ն:
1. Լինդսի Լոհան
2. Խոակին Ֆենիքս
3. Ջասթին Թիմբերլեյք
4. Քոլին Ֆարել
5. Ադամ Լիվայն
6. Ջեյմի Դորնան
7. Զակ Էֆրոն
8. Ջեյմս Ֆրանկո












































