Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

Արմեն Սարգսյանի յուրօրինակ պատասխանը․ նոր նշաձող հայկական քաղաքականության մեջ

Վերջին շրջանում նախագահ Արմեն Սարգսյանը թիրախավորվում է քաղաքական դաշտի սուբյեկտների կողմից, ընդ որում՝ հայկական քաղաքական պրիմիտիվ մշակույթի տրամաբանությամբ՝ նախագահին փորձ է արվում բերել ներքաղաքական հակադրության դաշտ։ Օրինակ՝ հեղափոխության թիմի անդամներին ակնհայտորեն դուր չեն գալիս Սարգսյանի միջազգային կապերը, որովհետև դրանց հնարավոր կապիտալիզացիան հայկական միջավայրում բարձրացնելու է քաղաքական մշակույթի նշաձողը՝ այն անհասանելի դարձնելով այսօրվա իշխանության շատ ներկայացուցիչների համար։ Նախկինները Արմեն Սարգսյանի կերպարում հայտնաբերել են «հեղափոխականի»՝ չգիտակցելով, որ նախագահի կայունացնող գործոնի բացակայության պայմաններում Հայաստանում կարող էին և կարող են տեղի ունենալ անկանխատեսելի զարգացումներ, որոնց առաջին թիրախը դառնալու են հենց քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները։

Չարախոսություններին նախագահը, որպես կանոն, չի անդրադառնում, փոխարենը՝ իր սահմանադրական լիազորությունների հանգույն, փորձում է կոնկրետ արժեքներով, կրեատիվ նախաձեռնություններով քաղաքակրթական նոր դեմք տալ Հայաստանին՝ նրան ինտեգրելով համաշխարհային համատեքստին։

Ֆրանսիական հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը» պատմության մեջ առաջին անգամ իր սահմաններից դուրս անցկացվեց՝ հունիսի 8-9-ին հյուրընկալվելով Հայաստանում։ Հայաստանում այն հայկականացվել ու նոր անուն է ստացել՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»։ Հեղինակավոր իրադարձությունը աշխարհի տարբեր երկրներից անվանի ու ազդեցիկ գիտնականների, ձեռներեցների, ներդրողների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, քաղաքական գործիչների է Հայաստան բերել։ Համաժողովը Հայաստան բերած նախագահ Արմեն Սարգսյանն այն անվանում է փոքր, սակայն կարևոր ու իր շրջանակով մեծ ազդեցությամբ իրադարձություն։ Նախագահը միանգամայն ճիշտ է, եթե անգամ հպանցիկ հայացք նետենք ներկաների ցանկին․ գագաթնաժողովին մասնակցելու են եկել 2005-2007 թվականներին Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսը, Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

Դիլիջանում էր այսօր նաև աշխարհահռչակ Google ընկերության վաճառքի և արտադրության ղեկավար Թեդ Սաուդերը։ Նախագահ Սարգսյանը երկու օրերի ընթացքում հանդիպումներ է ունեցել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանի, Netflix ընկերության կորպորատիվ զարգացման տնօրեն Մայքլ Փորթերի, Thales Electronic Systems ընկերության փոխնախագահ և տնօրեն Ռեմի Փոլի, IBM ընկերության ինովացիաների և տեխնոլոգիաների հարցերով տնօրեն Ֆաբրիցիո Ռենզիի, CNN-ի նախկին գլխավոր մեկնաբան Ռից Խանի հետ։

Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի երկու օրերի ընթացքում կազմակերպվել են թեմատիկ քննարկումներ՝ աշխարհաքաղաքական զարգացումների, բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, 4-րդ արդյունաբերական հեղափոխության, ձեռնարկատիրության ու նորարարությունների, 21-րդ դարի առաջնորդության ու քաղաքակրթությունների երկխոսության, արժութային ու ներդրումային քաղաքականության, աշխարհի առջև ծառացած ռիսկերի ու մարտահրավերների վերաբերյալ։

Գագաթնաժողովն, առանց չափազանցության, դարձավ այն հարթակը, առիթը, որը մեզ բոլորիս օգնում է հաղթահարել մեր մեջ ներփակվելու, մեր պրոբլեմները տեղայնացնելու ու հայկական միջավայրից դուրս տեղի ունեցող գլոբալ զարգացումները գնահատել չկարողանալու բարդույթը։

Հայկական իրականության մեջ հաճախ ականատես ենք լինում երկու ծայրահեղությունների, երկու մտածողությունների կոնտրաստի, վտանգավոր առճակատման։ Մենք, ըստ էության, չենք ինքնագիտակցվում՝ որպես աշխարհի մաս, և կամ մտածում ենք, որ մեզանից դուրս է փրկությունն՝ անընդհատ ապավինելով երրորդ ուժի աջակցությանը, ինչ պատճառով անգամ օրիենտացիոն հարցերում ունենում ենք պրիմիտիվ ընկալում ու դիսկուրս, կամ էլ՝ հակառակ տրամաբանությամբ մտածում ենք, որ մեր պրոբլեմներն առանձնահատուկ են՝ գեներացնելով «մենք ենք, մեր սարերը» մտածողությունը՝ մեզ դուրս դնելով գլոբալ աշխարհից, մտածողությունից։

Սակայն երկու հակադրություններից անդին գոյություն ունի օպտիմալ լուծում և դա մեր ու աշխարհի երկխոսություն է, դրա համար հարթակների ստեղծումը։ Այս համատեքստում հայկական քաղաքականության համատարած գաղջի մթնոլորտում, երբ անգամ մի քաղաքի ընտրությունները դառնում են «դարի հարց», Արմեն Սարգսյանի նախաձեռնության արժեքը անգնահատելի է։ Հայաստանի պետական, քաղաքական դասում Արմեն Սարգսյանը, թերևս, միակն է, որ արտաքին աշխարհի հետ նման կարգի արժանապատիվ հարաբերության խողովակ ու կապ է ապահովում։

Նման նախաձեռնություններն, անշուշտ, նպաստելու են արժեհամակարգային, մտածողության հեղափոխությանը ու Հայաստանը փոխելու են բովանդակային հարթության վրա՝ որպես միանգամայն այլ որակ իր հիմնական սուբյեկտի՝ քաղաքացիների համար, միևնույն ժամանակ՝ արտաքին միջավայրում, որը Հայաստանի մեջ տեսնելու է երկխոսության գործընկեր՝ ընդունակ մասնակցելու համաշխարհային քաղաքականության ու քաղաքակրթության ձևավորմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում