Իսրայելի օդուժը Գազայի հատվածի յոթ օբյեկտների վրա հարձակում է իրականացրել՝ ի պատասխան Պաղեստինի կողմից հրթիռային հարվածներին: Այս մասին է հաղորդում Haaretz-ը:
«Ի պատասխան 24 ժամվա ընթացքում արձակված 60 հրթիռների՝ Իսայելի ԶՕՈՒ-ը հարվածել է Գազայի հատվածի ահաբեկչական յոթ օբյեկտների»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հարվածները հասցվել են Ռաֆահա քաղաքի շրջանում, որը տեղակայված է Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին:
Նշվում է, որ գնդակոծման հետևանքով Գազայի հատվածում առնվազն երեք բնակիչ է վիրավորվել, գրում է gazeta.ru-ն:







































