Բանակում հոգեկան խանգարում ստացած Հովհաննես Վարդանյանի գործի վարույթը դեռևս 2012 թվականի փետրվարին կարճվել է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, այն է` բացակայում է հանցագործության դեպքը:
Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը` նշելով, որ այդ մասին նույն օրը քննչական բաժինը փոստային ծառայության միջոցով գրավոր տեղեկացրել է նաև զինվորի հորը` Վարդան Վարդանյանին՝ Արարատ քաղաք, Շահումյան փողոց 2-րդ շենք 203 բնակարանի հասցեով:
Մերի Սարգսյանը նաև հավելել է, որ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը չի բողոքարկվել, իսկ որոշման օրինականությունը ստուգվել է ՀՀ զինվորական դատախազության կողմից:










































