Հարավեվրոպական աստղադիտարանի աստղագետները բացահայտել են ամենամեծ աստղը: Այդ բացահայտման մասին հոդվածը հրապարակվել է Astronomy & Astrophysics ամսագրում: Մասնավորապես, VLT՝ Very Large Telescope աստղադիտակի օգնությամբ գիտնականներին հաջողվել է բացահայտել HR 5171 աստղը:
Գիտնականների խոսքերով՝ աստղը հայտնի դեղին հիպերգիգանտներից ամենամեծն է, ինչպես նաև հայտնի աստղերից ամենախոշորը:
Դրա տրամագիծը Արեգակից 1300 անգամ մեծ է։ Այն Երկրից 12 հազար լուսատարի հեռավորության վրա է գտնվում: Աստղը Արեգակից 1 միլիոն անգամ ավելի վառ է: Հաղորդվում է, որ անչափ վառ լինելու պատճառով աստղը տեսանելի է նաև անզեն աչքով, գրում է gazeta.ru-ն:










































