Հարյուրավոր մերկ հեծանվորդներ անցել են Մեխիկոյի փողոցներով։ Դրանով նրանք փորձել են ցույց տալ, թե իրենք որքան անպաշտպան են՝ ի տարբերություն ավտոմեքենաների վարորդների։ Ակցիայի մասնակիցներն իշխանություններից պահանջել են միջոցներ ձեռնարկել, որոնք կօգնեն ապահովել հեծանվորդների և անցորդների անվտանգությունը։
Բացի այդ, այդպիսով նրանք ցանկացել են ուշադրություն հրավիրել բնապահպանական խնդիրներին։









































